Վաշինգտոնի համալսարան
Վաշինգտոնի համալսարան անգլ.՝ University of Washington | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Կարգախոս | Lux sit |
Հիմնադրված է | նոյեմբերի 4, 1861 |
Ուսանողներ | 45,213[1] |
Ընդհանուր անձնակազմ | 16,174 |
Անդամակցություն | Թվային գրադարանի ֆեդերացիա[2], Pac-12 կոնֆերանս, Shibboleth Consortium?[3], Orbis Cascade Alliance?[4], NextGen Service Corp?[5], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[6][7], Association of Pacific Rim Universities?[8], Կրթության ամերիկյան խորհուրդ[9], Open Education Network?[10], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[11], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[12], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[13], Հետազոտական գրադարանների կենտրոն[14], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[15] և Big Ten Conference? |
Երկիր | ԱՄՆ[16] |
Տեղագրություն | Սիեթլ |
Հասցե | 1400 NE Campus Parkway, Seattle, WA, 98195-4550[17] |
Կայք | washington.edu(անգլ.) |
University of Washington Վիքիպահեստում |
Վաշինգտոնի համալսարան (անգլ.՝ University of Washington), հաճախ անվանում են «Վաշինգտոն» կամ ոչ պաշտոնական՝ U-Dub կամ UW, հասարակական առաջնային հետազոտական համալսարան ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Հիմնադրվել է 1861 թվականին, համարվում է Արևմտյան ափի ամենահին համալսարաններից մեկը[18][19]։
Համալսարանն ունի երեք համալսարանական տարածք։ Ամենամեծը Սիեթլ համալսարանական տարածքն է, մյուս երկուսը՝ Տակոմա և Բոֆել համալսարանական տարածքները։ 2014-2015 թվականներին բյուջետային տարին կազմել է 6.4 բիլիոն դոլար[20]։ Համալսարանն ունի 500 շենք, 20 միլիոն կմ տարածք՝ ներառյալ Վաշինգտոնի համալսարանի երկնաքեր համալիրը 99 մետր աշտարակով և համաժողովների կենտրոնով։
Համալսարանը համարվում է Ամերիկյան համալսարանների ընկերակցության ընտրյալ անդամ, նրա գիտահետազոտական բյուջեն ԱՄՆ-ում բարձր ցուցանիշ է ապահովում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսերին նորաստեղծ Վաշինգտոնյան տարածքում Սիեթլ քաղաքը մրցակցում էր առաջնայնության համար։ 1854 թվականին տարածքային կառավարիչ Իսահակ Սթիվենսն առաջարկեց Վաշինգտոն նահանգում համալսարան ստեղծել։ Սիեթլի մի շարք ականավոր բնակիչներ, այդ թվում և մեթոդիստ քարոզիչ Դանիել Բեգլին, Սիեթլ քաղաքի հեղինակությունը բարձրացնելու համար համալսարանի տարածք ընտրեցին հենց այս վայրը։
Օրենսդրական կանոնադրությամբ ի սկզբանե ստեղծվեց երկու համալսարան մեկը Սիեթլում, մյուսը՝ Լուիս համայնքում, այնուհետև որոշումը ուժը կորցրած ճանաչվեց հօգուտ Լուիսի համալսարանի և նրան նվիրաբերվեց հողատարածք։ Սակայն 1858 թվականին համալսարանը տեղափոխվեց Սիեթլ։
1861 թվականին 4 հեկտար տարածք հատկացվեց նոր համալսարանին։ Արթուր և Մերի Դեննիները համալսարանին նվիրաբերցին 8 հետկար տարածք[21]։
Համալսարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1861 թվականի նոյեմբերի 4-ին։ Հաջորդ տարի, համաձայն ընդունված օրենսդրության ակտի, ստեղծվեց համալսարանի խնամակալների խորհուրդ։ Դպրոցը երեք անգամ փակման խնդրի առջև կանգնեց. 1863 թվականին՝ ուսանողների թվի պակասի պատճառով, նույն խնդիրն առաջացավ 1867 թվականին և 1876 թվականին միջոցների սղության պատճառով։ Կլարա Անտուանետ Մքքարթի Ուիլթը դարձավ համալսարանի առաջին շրջանավարտը՝ 1876 թվականին ստանալով գիտության բակալավրի աստիճան։ Երբ 1889 թվականին Վաշինգտոնը մտավ միության կազմ, քաղաքի և համալսարանի դերը բարձրացավ։ Ուսանողների թիվը 30-ից դարձավ 300։ Ստեղծվեց հատուկ օրենսդրական կոմիտե, որը ղեկավարում էր համալսարանի շրջանավարտ Էդմոն Մինին, համալսարանական առավել ընդգրկուն տարածք գտնելու համար։ Կոմիտեն ընտրեց Սիեթլի կենտրոնից հյուսիս-արևելք գտնվող Union Bay վայրը, հատկացրեց համապատասխան միջոցներ շինարարություն սկսելու համար։
1895 թվականին համալսարանը կենտրոնից տեղափոխվեց նորակառույց Denny Hall: Համալսարանի խնամակալների խորհուրդը փորձեց վաճառել համալսարանի նախկին տարածքը, բայց չկարողացավ և այն լիզինգով հանձնեց։ Ներկայումս Metropolitan Tract տարածքը պատկանում է համալսարանին։
Համալսարանի նախկին շենքը քանդվեց 1908 թվականի և այժմ այդ տարածքում է գտնվում Fairmont Olympic հյուրանոցը[22]։
Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ համալսարանական տարածքը վերածվեց ռազմական տարածքի և դաշնային կառավարությունը ժամանակավորապես որոշ կառույցներ պետական փոխառության վերցրեց։ Հետպատերզմյա ժամանակաշրջանները եղել են դրամատիկ աճի շրջաններ համալսարանի համար[23]։
1960-ական թվականների վերջում Վաշինգտոնի համալսարանի Ոստիկանական բաժինը վերափոխվեց Անվտանգության և ապահովության բաժնի՝ ի պատասխան հակա-Վիետնամական պատերազմի ցուցարարների[24]։
1960-1970-ական թվականները համարվում են «ոսկե ժամանակաշրջան» համալսարանի համար, քանի որ նկատվեց ուսանողների, գործառույթների, բյուջեի, վարկանիշի զգալի աճ Չարլզ Օդեգաարդի ղեկավարությամբ 1958-1973 թվականներին։ UW ներգրավվածությունը կրկնապատկվեց 16,000-ից դառնալով 34,000 որպես հետպատերազմյան «բեյբի բումի» արդյունք։ Ինչպես ամերիկյան շատ համալսարաններում այս ժամանակաշրջանում նկատելի էր ուսանողների ակտիվիզմի բարձր մակարդակը, մեծ թվով անկարգությունները կենտրոնացած էին քաղաքական ակտիվիզմի և Վիետնամի պատերազմի ընդդիմության շուրջ[25][26]։ Օդեգաարդը նախագծեց «գիտնականների համայնք» ստեղծելու տեսլականը և ստիպեց Վաշիգտոնյան օրենսդիրներին բարձրացնելու համալսարանի ներդրումները։ Վաշինգտոնի սենատորներ Հենրի Ջեքսոնը և Ուորեն Մագնուսոնը, օգտագործելով իրենց դիրքը, Վաշինգտոնի համալսարանին տրամադրեցին գիտահետազոտական ֆոնդեր և մինչև այսօր UW ԱՄՄ-ում ամենաբարձր ֆոնդեր ստացողների շարքում է։ Արդյունքում 1958 թվականի 37 միլիոն դոլարը 1973 թվականին դարձավ 400 միլիոն դոլար, 35 նոր մասնաշենքերում էլ ստեղծվեցին հավելյալ տարածքներ։
Համալսարանը 1990 թվականին համալսարանական տարածքներ ստեղծեց Բոֆելում և Տակոմայում։ Սկզբում այս համալսարանական տարածքներն առաջարկում էին ուսումնական ծրագրեր բակալավրի աստիճան ստացող ուսանողների համար, ովքեր արդեն ունեն 2 տարվա բարձրագույն կրթություն, այնուհետև երկու համալսարաններն էլ 2006 թվականի աշնանից դարձան քառամյա կենտրոններ և առաջարկում են նաև մագիստրոսի աստիճան։ 2009 թվականից համալսարանն իր գրասենյակը բացեց իսպանական Լեոն քաղաքում՝ համագործակցելով տեղական համալսարանների հետ։
Դպրոցներ, քոլեջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն առաջարկում է բակալավրի, մագիստրոսի և դոկտորական աստիճաններ իր 140 ֆակուլտետներում, որոնք իրենց հերթին տեղաբաշխված են տարբեր քոլեջների և դպրոցների միջև[27]՝
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ As of Fall 2014 «Fast Facts: 2015» (PDF). University of Washington. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ https://www.shibboleth.net/about-us/members/
- ↑ https://www.orbiscascade.org/about/members/
- ↑ https://www.volckeralliance.org/initiatives/next-generation-service-corps
- ↑ https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
- ↑ https://www.aau.edu/who-we-are/our-members
- ↑ https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
- ↑ https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ IPEDS — 1992.
- ↑ «Academic Ranking of World Universities in Clinical Medicine and Pharmacy - 2013». Center for World-Class Universities at Shanghai Jiao Tong University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Best Medical Schools: Research - 2013». US News and World Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Executive Summary – Fiscal Year 2015 (FY15) Operating Budget, Tuition Item, and Capital Budget» (PDF). University of Washington. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Bhatt, Sanjay (2013 թ․ հոկտեմբերի 3), «UW has big plans for its prime downtown Seattle real estate», The Seattle Times
- ↑ «The University of Washington's Early Years». No Finer Site: The University of Washington's Early Years On Union Bay. University of Washington. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ «University of Washington». Great Depression in Washington State Project.
- ↑ «UW Police Department: History». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «The Black Student Union at UW: Black Power on Campus». Seattle Civil Rights and Labor History Project.
- ↑ Kindig, Jesse. «Student Activism at UW, 1948-1970». Seattle Civil Rights and Labor History Project.
- ↑ «Academic Departments». University of Washington. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- University of Washington Athletics website
- A College of Fisheries: The University of Washington Operates a Unique Department for the Study of Commercial Fishing, Pacific Marine Review, 1921
- University of Washington Libraries Digital Collections – Calvin F. Todd Photographs Collection includes images from 1905 to 1930 of the University of Washington campus and scenes from Seattle including the waterfront, various buildings especially apartments, regrading activities, and the Pike Place Market.
- University of Washington Libraries Digital Collections – University of Washington Campus Photographs Photographs reflecting the early history of the University of Washington campus from its beginnings as the Territorial University through its establishment at its present site on the shores of Lake Washington. The database documents student activities, buildings, departments, and athletics.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոնի համալսարան» հոդվածին։ |
|